Առաջին նախաբժշկական օգնություն
Ինչպես օգնել խեղդվողին
Ջրահեղձումն այնպիսի վիճակ է, որն առաջանում է շնչառական ուղիներ ջրի թափանցման և ուղեղի ու այլ հյուսվածքների թթվածնային սուր քաղցի հետևանքով:
Խեղդվելու պատճառները տարբեր են, օրինակ` լողալ չիմանալն ու արգելված վայրերում կամ փոթորիկի ժամանակ լողալը: Հաճախ մարդ ջրահեղձ է լինում այն պատճառով, որ դժվար իրավիճակում կորցնում է իրեն, խուճապի մատնվում` մոռանալով, որ իր մարմինը թեթև է ջրից և ոչ մեծ ջանքերի շնորհիվ այն կարող է շատ երկար ժամանակ գտնվել ջրի մակերևույթի վրա. պարզապես պետք է այդ ընթացքում միայն թեթևակի «թիավարել» ձեռքերով և ոտքերով: Ջրահեղձման ժամանակ ներշնչելիս խեղդվող մարդու թոքերը լցվում են ջրով, և շնչելը դառնում է ավելի դժվար, ի վերջո նա կորցնում է գիտակցությունը, բայց շնչառական շարժումները շարունակվում են: Խեղդվողը ջրի տակ կարող է շունչը պահել 90 վայրկյան: Որոշ ժամանակ անց (3-5 րոպե) տեղի է ունենում սրտի կանգ և եթե խեղդվողին դուրս չբերեն ու օգնություն չցուցաբերեն, ապա գլխուղեղի կեղևում տեղի կունենան անդարձելի փոփոխություններ: Ըստ որում, մեծ նշանակություն ունի ջրի խառը կամ տաք, քլորացված (ջրավազանում), աղի կամ քաղցրահամ, կեղտոտ կամ մաքուր լինելը, կարևոր է նաև, թե ինչպիսին է խեղդվողի վիճակը:
Եթե ջուրը սառն է, փրկվելու հնարավորությունը չի փոքրանում անգամ ջրի տակ գտնվելու դեպքում: Քաղցրահամ ջրում տուժածի արյունը նոսրանում է, իսկ ծավալը` ավելանում: Բանն այն է, որ ջուրն անցնելով թոքեր` ակտիվորեն ներծծվում է արյան մեջ:
Տարբերում են իսկական կամ «կապույտ» և «գունատ» ջրահեղձումներ: Վերջինիս դեպքում (ջրահեղձում շատ սառը կամ քլորացված ջրում) ջուրը ստամոքս չի հասնում, և շատ սառը կամ քլորացված ջրի հետ անսպասելի շփման ժամանակ առաջանում է ձայնային ճեղքի ռեֆլեկտոր սպազմ, ինչը թույլ չի տալիս, որ ջուրը ներթափանցի թոքեր, և տեղի է ունենում սրտի ռեֆլեկտոր կանգ: Ջրահեղձումը տեղի է ունենում շատ արագ: Զարգանում է կլինիկական մահվան վիճակ: Խեղդվողի մաշկը դառնում է բաց մոխրագույն: Այստեղից և անվանումը` «գունատ» ջրահեղձում: Ի հայտ է գալիս չնչին քանակությամբ փրփուր, որի հեռացումից հետո մաշկի կամ անձեռոցիկի վրա խոնավ հետքեր չեն մնում: Նման փրփուրին անվանում են «չոր», քանի որ այն չի խանգարում օդի ներթափանցմանը, այդ իսկ պատճառով նրա ամբողջական հեռացման անհրաժեշտություն չի լինում:
«Կապույտ» ջրահեղձման ժամանակ ցիանոզը (կապտացում) արտահայտված է: Դեմքը և պարանոցը կապտամոխրագույն են, պարանոցի երակները` փքված, քթից և բերանից հոսում է վարդագույն փրփուր: Սա հանդիպում է լողալ չիմացողների, հարբած վիճակում գտնվողների, երբեմն, նույնիսկ լավ լողորդների մոտ:
Ջրահեղձվողին ջրից հանելու ժամանակ անհրաժեշտ է նրան մոտենալ միայն մեջքի կողմից: Բռնելով նրա մազերից կամ թևատակից, պետք է շրջել դեմքով վեր և լողալ դեպի ափ, թույլ չտալով, որ նա բռնվի օգնություն ցուցաբերողից: Ջրից դուրս հանելուց հետո անհրաժեշտ է ջրահեղձվողին շրջել փորի վրա այնպես, որ նրա գլուխը մարմնից ցած լինի, որից հետո բերանը և ըմպանը հնարավորինս արագ մաքրել օտար առարկաներից, պառկեցնել փորին` օգնողի ծնկների վրա այնպես, որ գլուխը կրծքավանդակի մակարդակից ցած լինի: Բերանի խոռոչը և ըմպանը մաքրում են երկու մատով` փաթաթած անձեռոցիկով կամ կտորով: Այս ամենը պետք է կատարել մի քանի անգամ, սեղմելով լեզվի արմատը` փսխման ռեֆլեքս առաջացնելու, ինչպես նաև շնչառությունը խթանելու համար: Նշված միջոցառումներն անհրաժեշտ է կրկնել 5-10 րոպեների ընթացքում այնքան ժամանակ, մինչև ջրի արտազատումը դադարի: Եթե սեղմելուց հետո լսվում է «է» բնորոշ հնչյունը և փսխում է սկսվում, որի մեջ լինում են սննդի մնացորդներ, ուրեմն տուժածը կենդանի է:
Վերակենդանացումը պետք է սկսել արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում կատարելուց: Տուժածին պառկեցնում են կոշտ մակերեսի վրա (հատակին), կրծոսկրի ներքևի մեկ երրորդ մասին բռունցքով հասցնում կարճ, կտրուկ հարվածներ: Դրանից անմիջապես հետո որոշում են զարկերի առկայությունը քներակի վրա: Երբեմն մեկ հարվածը բավական է լինում, որ սիրտը աշխատի, որից հետո սկսում են թոքերի օդափոխությունը: Անարդյունավետության դեպքում օգնություն ցուցաբերողը տուժածից ձախ, ծնկած, երկու ափերով սեղմում է կրծոսկրի ստորին մեկ երրորդ մասը (միջին գծից 2 սմ ձախ), րոպեում 60-80 անգամ այնպիսի ուժով, որ մեծահասակների կրծոսկրը ներս ընկնի 3-5, դեռահասներինը` 2-3, իսկ մեկ տարեկան երեխաներինը`1 սմ-ով:
Սրտի անուղղակի մերսումը զուգակցում են արհեստական շնչառությամբ: Վերակենդանացման միջոցառումները երկուսով անցկացնելիս սկզբում թոքերի մեջ օդ են «փչում», որից հետո սրտի մերսման 5-6 հարված կատարում: Եթե մեկն է օգնություն ցուցաբերում, ապա իրար հետևից թոքերի մեջ 2 անգամ օդ «փչելուց» հետո կատարում է մերսման 15 հարված: Վերակենդանացումը պետք է շարունակել կամ մինչև սրտի ինքնուրույն գործունեության և շնչառության վերականգնումը, կամ մինչև շտապ օգնության հասնելը, կամ` մինչև մահվան ակնհայտ նշանների ի հայտ գալը:
Պետք է հիշել, որ ջրահեղձման ժամանակ վերակենդանացումը իրականացվում է 30-40 րոպեների ընթացքում, որը ճիշտ կատարելու շնորհիվ նվազում է շատ ծանր բարդությունների զարգացման ռիսկը: Անկախ տուժածի ինքնազգացողությունից, նրան պետք է շտապ հասցնել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Թոքերի այտուցի նշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ նստեցնել կամ գլխին բարձր դիրք տալ:
Տուժածի գլխուղերի այտուցի դեպքում (կոմատոզ վիճակ, հաճախակի փսխումներ, ցնցումներ) անհրաժեշտ է գլխին սառը դնել` բարդությունների առաջացման վտանգը նվազեցնելու համար:
Հաշվի առնելով, որ հանրապետությունում ջրահեղձման ողբերգական դեպքերը հազվադեպ չեն, մանավանդ ամռանը` ակտիվ հանգստի շրջանում, ուստի պետք է բացատրական լայն աշխատանք տանել` դժբախտ պատահարների կանխարգելման ուղղությամբ:
Կարդացեք նաև
- Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն